ՀՀ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել՝ անբարեխիղճ մրցակցության համար

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Պարգև», «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:

Մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:
Մանրամասները կից՝
http://www.competition.am/uploads/resources/Vo155_05_11_2019.pdf?fbclid=IwAR1Kd6gdWCi7a6JyOSbKAutr7IgkWEtx1v8v7p4SSBR91yOq7-JDTz5dAH0

http://www.competition.am/uploads/resources/Vo190_03_12_2019.pdf?fbclid=IwAR3IN8UpVwDTFf6HCD40yHp1dpXq8HxOvgqdXm-SNo11zAjjHIDdfP1PBO4

http://www.competition.am/uploads/resources/Vo187_03_12_2019.pdf?fbclid=IwAR2BeVw9qgOoQWoWPofTxpxUDueoI__qjIFJr4_289WAGcCi0xNm8TZqXzc