Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը. Aliq.ge

Վրաստանի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում:

Մասնավորապես «Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց:

Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում օգտատերերը, ովքեր պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:

Մանրամասները՝ այստեղ