Կատարվել է ապօրինի որս. Ոստիկանության արձագանքը` արգելոցում տեղի ունեցածին

Ոտիկանությունն արձագանքել է օրերս մեծ աղմուկ բարձրացրած Խոսրովի արգելոցի դեպքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը, սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստանալուց հետո, որի համաձայն այդ օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս, նյութերին ծանոթանալուց հետո, մեկնել է դեպքի վայր:
«Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս` Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ` արնանման հետքերով:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է հետաքննություն»,-նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

© Medialab.am