Հրդեհ Արշալույս գյուղի անասնագոմերից մեկում

Փետրվարի 5-ին՝ ժամը 12:44-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին, մարվել՝ 13:21-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և մոտակայքում կուտակած արքադ (30 քմ):