17-րդ Pecha-Kucha-ն` Ստամբուլում /տեսանյութ/

17-րդ Pecha-Kucha-ն` Ստամբուլում /տեսանյութ/
17-րդ Pecha-Kucha-ն` Ստամբուլում /տեսանյութ/

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանում աշխարհի 500-ից ավելի երկրների պես կազմակերպվում է Pecha-Kucha ծրագիրը: Մայիսի 24-ին հերթական` 17-րդ Pecha-Kucha-ն կայացավ Ստամբուլում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին ասել է Երևանի Pecha-Kucha-ի կազմակերպիչ Վահե Բալուլյանը, նախագիծը նախ լիցենզավորվել է Երևանում անցկացնելու համար, սակայն «Եվրասիա» հիմնադրամի առաջարկությամբ 5 հայ և 5 թուրք մասնակիցները ծրագիրն իրականացրին Ստամբուլում:

«Առաջին լրատվականը» տեղեկացնում է, որ Ստամբուլի Pecha-Kucha-ի կազմակերպիչ Նուրթան Մերիչարը նախորդ տարի մասնակցել է երևանյան Pecha-Kucha-ին: Pecha-Kucha-ն ճապոներեն է, ծագել է 2003 թվականին` Տոկիոյում, թարգմանաբար նշանակում է ասել-խոսել: Զվարճալի անունով միջոցառումը ոչ պաշտոնական և անվանումից ոչ պակաս զվարճալի երեկո է, որտեղ ստեղծագործող մարդիկ հանդիպում և կիսվում են իրենց մտահղացումներով, ծրագրերով ու կարծիքներ են փոխանակում: Pecha-Kucha-ի ձևաչափն է` քսան պատկեր քսան վայրկյանում, այդ ժամանակահատվածում մասնակիցները պետք է ճարտարապետությանը, մեդիային, ինտերնետին, բիզնեսին վերաբերող իրենց աշխատանքները ներկայացնեն և կարճ ժամանակում կարողանան փոխանցել իրենց ասելիքը: «Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով հայ և թուրք մարդկանց միջև համագործակցություն ստեղծել: Մենք հավատում ենք, որ չնայած հարաբերություններ չկան երկու երկրների միջև, բայց կան տարբեր ոլորտներ, որոնցում համագործակցություն կարող է լինել, և երբ դուք միասին ինչ-որ բան եք ստեղծում, կարող եք դրանով նաև հաղթահարել որոշ խնդիրներ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Նուրթան Մերիչարը:

© Medialab.am