Մահացել է Արարատ լեռան վրա ուսումնասիրություններ կատարող իտալացի նշանավոր մասնագետ Անգելո Պալեգոն

Թուրքիայում մահացել է 1986-ից ի վեր Նոյան տապանը հայտնաբերելու նպատակով Արարատ լեռան վրա ուսումնասիրություններ կատարող իտալացի հայտնի հետազոտող Անգելո Պալեգոն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Յենիշաֆաքը»։ Իտալիայի հյուպատոսության միջնորդությամբ Պալեգոն, իր կտակի համաձայն, հուղարկավորվել է իր սիրելի Արարատ լեռան մոտակայքում՝ Դողուբայազետի (Բայազետ) գերեզմանատներից մեկում։