Ժամանակն է, որ պատասխանատուն բացատրի, թե ինչպես և երբ ենք փակում Ամուլսարի հարցը․ Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում կուսակցության վարչության անդամ Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի հարցին, գրել է․

Ամուլսարի վերաբերյալ որոշում կայացնողները նստում են Երևանում։

Մեր կռիվը Լիդիանի հետ չի։ Լիդիանը փող է դրել ու ուզում է փող աշխատել։ Ջերմուկցիները իրավունքները ոտնահարել է ոչ թե Լիդիանը, այլ նրան լիցենզիա տրամադրող Հայաստանը զավթած կոռումպացված վարչակազմը։

Հեղափոխությունը պիտի լիներ, որպեսզի Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանվեն կոռումպացված չինովնիկներից և օլիգարխիայից։ Եթե «հեղափոխությունից» հետո մարդիկ շարունակում են պայքարել իրենց նախկինում ոտնահարված իրավունքների համար, ուրեմն դա հեղափոխություն չէր ու իրական հեղափոխության կարիք կա էս երկրում։ Էդ հեղափոխությունը կարող է էսօր չլինի, վաղը չլինի, բայց այն մոտենում է շատ ավելի արագ, քան կարող են ենթադրել իշխանափոխությամբ իշխանության եկածները։

Ցավալին այն է, որ մոտեցող հեղափոխությունը ամենայն հավանականությամբ դժվար է լինելու անցկացնել անարյուն։ Նույն գետը երկու անգամ չես մտնի։ Ու էս դեպքում պատասխանատվությունը ընկնում է նրանց վրա, ովքեր հեղափոխության անվան տակ տիրացան ժողովրդի իշխանությանը և հիմա շարունակում են նույն տնտեսական, քաղաքական գիծը, որը ժառանգել են նախորդներից` պետությունը հանցագործ ճանապարհով զավթածներից։

Ամուլսաը հանք չի դառնալու, առաջին հերթին, որովհետև այդպես է ուզում Ջերմուկցին։ Ժամանակն է, որ ջերմուկցիների իրավունքների համար պայքարը տեղափոխվի Երևան։ Որոշում կայացնողը Երևանում է ու Երեւանից են որոշել գնալ այն ճանապարհով, որով հիմա գնում է Լիդիանը։

Նիկոլը մի քանի տարբեր խոստումներ է տվել Ամուլսարի հետ կապված ու ոչ մեկը չի պահել։ Կարծում եմ Ամուլսարի քրեական գործի ու մնացածի համար նրան տրված ժամանակը սպառվել է ու հիմա եկել է պատասխանների հետևից գնալու ժամանակը։

Մեր երկիրը էդքան ռեսուրս չունի, որ մի քանի ամիս էլ ժողովրդի գործունակ հատվածը իր գործերը թողնի` ընկնի Լիդիան ու պոստեր խաղացնելու հետևից։ Էս հարցին լուծում տալու ժամանակը հասունացել է վաղուց։ Ժամանակն է, որ պատասխանատուն բացատրի, թե ինչպես և երբ ենք փակում էս հարցը, կամ թողնի գնա զբաղվի նրանով, ինչով կարողանում է` մենք մեր գլխի գալիքը իմանանք։

Ամուլսարի վերաբերյալ որոշում կայացնողները նստում են Երևանում։ Մեր կռիվը Լիդիանի հետ չի։ Լիդիանը փող է դրել ու ուզում է…

Posted by Գարեգին Միսկարյան on Monday, August 3, 2020