Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: Կբարձրանա նաև նվազագույն  աշխատավարձի չափը` 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը քաղաքային բնակավայրերում կկազմի 30 հազար 700 դրամ, գյուղական բնակավայրերում` 60 հազար 400 դրամ»,-ասաց նա: