Բակո Սահակյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին եւ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:

Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։