Արման Բաբաջանյանը հանդիպել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետի հետ

Այսօր կարևոր մի քանի խնդիրներով հանդիպել եմ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այսօր կարևոր մի քանի խնդիրներով հանդիպել եմ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, ով որակապես այլ, սկզբունքորեն հեղափոխական պատկերացում ունի մեր երկրում ամուր ոստիկանական համակարգ կայացնելու մասին։

Ոստիկանությունը պետք է համընթաց շարժվի հանրային զարգացումներին, մերթընդմերթ, նույնիսկ, մի քանի քայլ առաջ լինի: Ոստիկանությունը պետք է դառնա ոչ միայն պետականության կարևոր հիմնասյունը, այլև օրենքին, իրավունքին ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակը:

Ուզո՞ւմ ենք, որ պետությունը լինի պաշտպանված, ուրեմն նախ մենք պետք է պաշտպանենք ոստիկանությանը։

Ոչինչ չպետք է խնայել ամուր ոստիկանական համակարգ ունենալու համար։ Ոստիկանությունը մշտապես պետք է զգա երկրում քաղաքական իշխանության՝ ի մասնավորի Ազգային ժողովի, աջակից շունչն ու համագործակցելու պատրաստ մեկնված ձեռքը», -հավելել է պատգամավորը։

Այսօր կարևոր մի քանի խնդիրներով հանդիպել եմ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, ով որակապես այլ, սկզբունքորեն…

Gepostet von Arman Babajanyan am Samstag, 20. Juni 2020