Կենվորը տանտիրոջից 230 հազար դրամ էր գողացել․ տեսանյութ

Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 57-ամյա մի բնակիչ գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին, հայտնում են Ոստիկանությունից։

Պարզվել է, որ նա հոկտեմբերի 10-ից 15-ը Ավազան գյուղի մի տնից, որտեղ կենվոր էր, 230 000 դրամ էր գողացել։ Օգտվելով տանտիրուհու բացակայությունից՝ ննջարան էր մտել, սենյակը տակնուվրա արել ու գտել էր փողը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: