Բաքուն մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել Ղարաբաղում ականազերծման գործողություններին. «Ազատություն»

Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել Ղարաբաղում ականազերծման գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին։ Ներկայումս սակրավորները և նրանց տեխնիկան հավատարմագրման փուլում են։ Այն սկսվել է ապրիլի 1-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանի տարածքում», – ասել է Սուլեյմանովը։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ 5 տարի ժամկետով։ Ըստ փաստաթղթի՝ նրանց մանդատը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։