Խնդիրը լուծվել է. այսօրվանից կիրականացվեն կենսաթոշակի ու երեխայի նպաստի վճարումները

«ՀայՓոստ» ընկերությունը տեղեկացնում է.

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող շահառուները ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կստանան վճարումները»:

Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ բավարար չափով գումարներ չի ստացել նշված խմբին կանխիկ եղանակով գումար տրամադրելու համար: