2020-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ․ Տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Էդվարդ Հովհաննիսյանը հունվարի 15-ին ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավելի է մոտ 60 մլրդ դրամով:

ՊԵԿ նախագահը նշել է, որ նման չափի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել  իրականացնել մեծածավալ աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ:

Մանրամասները՝ տեսանյութում