Նախագահ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին

Նախագահ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին
Նախագահ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին

«Ինչպես տեղյակ եք, մենք, նախագահական ընտրությունների հարցով միասնական օրակարգ մեջտեղ բերելու նախաձեռնություն ենք ունեցել եւ փորձել ենք այս միասնական օրակարգի շուրջ ստեղծել համընդհանուր համախոհություն: Այս ծրագիրը ոչ որեւէ մեկի դեմ է եղել, ոչ էլ հանուն որեւէ անձի է եղել: Հանուն ծրագիր է եղել այն, ինչը որ մենք փորձել ենք անել:

Մենք մինչեւ հիմա չենք խոսել՝ որ քաղաքական ուժն ինչին է համաձայն եղել: Բայց, բնական է, որ գործող նախագահը շատ ավելի հիմնականորեն որոշ բաներ մերժեց, չընդունեց»,- այսօր «Առավոտ», «Ազատություն» եւ «Yerkir.am» լրատվամիջոցների թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ ավելացնելով, որ հերթական հանդիպումների շարք ենք ունեցել՝ քաղաքական ուժերի հետ վերջին հանդիպումը եղել է ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ քննարկել էր շաբաթ օրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու մասին: Թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Կարդալ ավելին