Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համակարգեր չեն կիրառվել: Այդ մասին «ТАСС»-ի փոխանցմամբ, հայտարարել է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Մեր ձեռքի տակ եղած օբյեկտիվ և արժանահավատ տեղեկությունների, ինչպես նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի տվյալների համաձայն, «Իսկանդեր» հրթիռային համակարգի ոչ մի տեսակ չի կիրառվել», -հայտարարել են ՌԴ ՊՆ-ից:
Նաև ընդգծել են, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգի պահուստային հրթիռները գտնվում են ՀՀ ՊՆ զինանոցում:
ՌԴ ՊՆ-ից տարակուսանք են հայտնել ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ, որոնց համաձայն «Իսկանդերի» հրթիռները չեն պայթել ամբողջությամբ:
«Դատելով ամենից, Հայաստանի վարչապետին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա ոչ ճշգրիտ տեղեկություն է հայտնել», -նշել են ՌԴ ՊՆ-ից: