Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են նախաձեռնել ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների հարազատները:
«Ա1+»-ի փոխանցմամբ, վերջիններս պահանջում են, որ համաներումը տարածվի նաև իրենց հարազատների վրա:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ն արտահերթ նիստով՝ 24-ժամյա ռեժիմով քննարկում է համաներման նախագիծը: