Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել. տեսանյութ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել: Մեզ հասանելի 3 պատվաստանյութերը՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ Վի», «Կորոնավակ», ներարկվում են ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև շարժական կայաններում։

Երևանում 9, մարզերում 4 այդպիսի խմբեր են աշխատում։ Պարզապես պետք է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով, բուժզննում անցնել ու ստանալ Covid-19-ի դեմ համապատասխան դեղաչափը։