ՊԵԿ նախագահի տեղակալը ազատվեց պաշտոնից

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանն ազատվեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- կառավարության փոխանցմամբ, ասվում է որոշման մեջ։