Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Երևանի Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամները շարունակում են փակ պահել պողոտան և պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մարտի 8-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շարժման հետագա անելիքները կորոշվեն հանրահավաքի ընթացքում:

Սաղաթելյանը հավելել էր, որ իրենք պողոտան ազատել չեն պատրաստվում և շարունակելու են իրենց պայքարը: