Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ: Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա, այլ միջոցներ, հակառակորդը շպրտվել է մինչև ելման բնագծերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մարտերն ընթանում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: