ԱՄՆ-ը փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների Է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:

Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է ԱՄՆ-ի նախագահի առաջատար տնտեսական խորհրդական Լարի Քադլոուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նրանց օգնության ենք ուղարկում CDC-ի մեր լավագույն փորձագետներին: Չինացիներն են մեզ հրավիրել»,- ասել Է Քադլոուն:

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել Է մինչեւ Է 7711, մահվան դեպքերի թիվը հասել Է 170-ի: Առնվազն 162 մարդ Է մահացել Հուբեյի նահանգում:

Նշվում Է, որ մեկ օրում նահանգում զոհերի թիվն ավելացել Է 37-ով, իսկ ախտահարվածների ընդհանուր թիվն՝ ավելի քան հազարով՝ կազմելով շուրջ 4,5 հազար:

Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: