Գնահատականը` հետո. ՀԱԿ արձագանքը Սերժ Սարգսյանին

Հայ ազգայի կոնգրեսը քիչ առաջ հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ արձագանքնել է Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության հետ երկխոսության վերաբերյալ արված հայտարարությանը: «Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք. նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»,- ասված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ:
© Medialab.am