The Economist-ը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

The Economist-ը  Հայաստանը ճանաչել է  «Տարվա երկիր»
The Economist-ը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Հեղինակավոր միջազգային The Economist-ը Հայաստան ճանաչել է, որպես «Տարվա երկիր»։

Հայտնի միջազգային Էկոնոմիստ պարբերականը Հայաստանն ազդարարել է իր ամենամյա «Տարվա երկիր» մրցանակաբաշխության առաջատար։

«Մենք մրցանակը շնորհում ենք ոչ թե «ամենազդեցիկ, ամենահարուստ կամ ամենանրբաճաշակ սնունդն ունեցող ազգին»,-գրել է Էկոնոմիստը՝ թեկնածու երկրների ցանկում նշելով Բրիտանիան, Իռլանդիան, Էկվադորն ու Պերուն, Ճապոնիան։ -Վերջում երեք մրցակիցներից Հայաստան, Մալազիա եւ Եթովպիա, ընտրությունը կանգնել է Հայաստանի վրա, քանի որ անարյուն հեղափոխության ալիքի վրա կարողացել է իշխանափոխություն անել՝ խուսափելով Ռուսաստանի միջամտությունից ու չթեժացնելով ղարաբաղյան հակամարտությունը։

Դժվար տարածաշրջանում ապրող «հինավուրց» ազգը ժողովրդավար դառնալու ու վերածնվելու հնարավորություն է ստացել,- գրել է պարբերականը, ինչն էլ համարել է իրենց ընտրության պատրվակը։

«Shnorhavorum yem!»,- լատինատառ հայերենով եզրափակել է հեղինակավոր պարբերականը։