Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում. Հակոբ Արշակյան. տեսանյութ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկեցինք Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները»։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/1110625946107693