Չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

 «Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- նշվում է հայտարարությունում: