Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին․

«Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում։