«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվել է քաղաքացու դի․ իրականացվում են ստորջրյա որոնողական աշխատանքներ

Հեղինակ MediaLab

Հունիսի 29-ին, ժամը 16:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացնում են ստորջրյա որոնողական աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։