Հայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական փոփոխություններին։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` վարչապետը նշեց, որ դրանք միտված են քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Հայաստանն այսօր իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում։ Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական վերափոխումներ: Դրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության համընդհանուր սկզբունքների, արդարության և օրենքի գերակայության վրա: Ինչո՞ւմ է կայանում այդ վերափոխումների էությունը: Կարճ կարելի է ասել, որ դրանք միտված են մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը։