Կանցկացվի լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը

Կանցկացվի լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը
Կանցկացվի լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 9.00 տեղի կունենա համաժողովի հանդիսավոր բացումը (հասցե` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքի Եղիշե Չարենց սրահ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կհնչի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Կընթերցվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությունը, Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսի օրհնությունը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Հոկտեմբերի 4-ին, Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո, համաժողովի մասնակիցները ժամը 14.00 կմեկնեն Աղավնաձոր, ուր և կշարունակեն իրենց աշխատանքները` մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

© Medialab.am