Ապօրինի կրպակի ապամոնտաժումից հետո անմխիթար մայթի վնասված հատվածը բարեկարգվել է

Բարեկարգվել է Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում ապօրինի կրպակի ապամոնտաժումից հետո հետիոտների համար ժամանակավոր խնդիրներ ու դժվարություններ առաջ բերած և անմխիթար վիճակում գտնվող մայթի վնասված հատվածը:

Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել էին ինչպես բնակիչները, այնպես և սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը: