Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները: Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն և անթերի կատարել առաջադրված խնդիրները:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: