«Որդան կարմիր» ռոք-խումբը Տաշքենդում մասնակցել է «ԻլխոմՌոք» ամենամյա փառատոնին

«Որդան կարմիր»  ռոք-խումբը  Տաշքենդում մասնակցել է «ԻլխոմՌոք» ամենամյա փառատոնին
«Որդան կարմիր» ռոք-խումբը Տաշքենդում մասնակցել է «ԻլխոմՌոք» ամենամյա փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Որդան կարմիր» հայկական ռոք-խումբը 2019 թվականի մարտին Տաշքենդում մասնակցել է «ԻլխոմՌոք» ամենամյա փառատոնին և ներկայացրել հայկական ժամանակակից ռոք երաժշտությունը:Խմբի ելույթը բուռն արձագանք է ստացել՝ շահելով հանդիսատեսի և կազմակերպիչների ջերմ համակրանքը:

Ուրախալի Է նաեւ այն փաստը, որ ելույթից անմիջապես հետո «Որդան կարմիր» խումբը եւս մեկ համերգի հրավեր է ստացել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրությունը։ 

«Շնորհավորում ենք «Որդան կարմիր» ռոք խմբին՝ մաղթելով նորանոր նվաճումներ»,-նշված է հաղորդագրության մեջ: