Իտալիայում աշխատողներն ու ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ կառավարության քաղաքականության, 2027 թվականի բյուջեի նախագծի, կենսապահովման ծախսերի աճի և երկրի կրթական համակարգի վիճակի։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
CGIL և Cobas արհմիությունների կազմակերպած ակցիաներին, ինչպես նաև համաեվրոպական ուսանողական շարժմանը մասնակցելու համար հազարավոր մարդիկ են հավաքվել Միլանում, Նեապոլում, Ջենովայում, Բոլոնիայում, Բարիում և Թուրինում։
Հայտարարվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ, որն ընդգրկում է պետական և մասնավոր ոլորտները՝ կրթությունից ու առողջապահությունից մինչև տեղական հասարակական տրանսպորտ, նավահանգիստներ և տաքսի ծառայություններ։
Գործադուլի հետևանքով սպասվում են կրթական և առողջապահական հաստատությունների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ։ Օդային և երկաթուղային փոխադրումների ոլորտի աշխատակիցները գործադուլին չեն միացել։



















