Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ

Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ
Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։

Նայջել Յոլանտսը Հայաստանի Հանրապետությունում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի  ազգային լիազոր մարմնի ղեկավարին՝ բնապահպանության նախարարին է ներկայացրել հիմնադրամին ներկայացվելիք ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ»  ծրագրային հայտի մշակման գործընթացը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի 9 երկրում, ինչի համար ակնկալվում է ստանալ 228 մլն $։ Հայաստանն այդ երկրների թվում բացառիկ է, քանի որ ծրագրում ընդգրկված է երկու քաղաք՝ Երևանը և Գյումրին, իսկ մյուսներում ծրագիր կիրականացվի մեկական քաղաքներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայական հիմնադրամի դրմաշնորհային միջոցները՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների մեղմման համատեղ ծրագրերին ուղղելու հնարավորություններին։