Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի. Պաշտպանն այցելել է զինծառայողին

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի. Պաշտպանն այցելել է զինծառայողին
Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի. Պաշտպանն այցելել է զինծառայողին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել:

Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության և բժշկական գաղտնիքի երաշխավորման հետ կապված հարցերը:

Առանձնազրույցի ընթացքում, ինչպես նաև Ռազմական ոստիկանության պարզաբանումներից պարզվել է, որ Յուրիկ Բրոյանին իր հետ բերած դեղորայքը չի տրամադրվել այն պատճառով, որ բացակայել է բժշկական համապատասխան ցուցումը։ Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապվել է զինծառայողի մոր հետ։ Նրան ներկայացվել իրավիճակը, և մայրը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի նշանակման բժշկական ցուցումը ներկայացնել Ռազմական ոստիկանություն։

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին  ՊՆ ռազմաբժշկական վարչությունը տեղեկացրել է, որ Յուրիկ Բրոյանին  տրամադրվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն անցնելու ուղեգիր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի կապ պահպանել Ռազմական ոստիկանության, Յուրիկ Բրոյանի փաստաբանի և նրա մոր հետ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: