Հայաստան համահայկական հիմնադրամից տեղեկացնում են․
Համահայկական շարժումը օրեցօր նոր թափ է ստանում: Վիվա-ՄՏՍ ընկերությունը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին:
Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և Հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն ՀՀ դրամը:Ընդհանուր առմամբ, Հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է Հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը:
Շնորհակալ ենք։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝www.himnadram.org PayPal recipient: [email protected]