Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են երկու հոգի. ԱԱԾ

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են երկու հոգի. ԱԱԾ
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են երկու հոգի. ԱԱԾ

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը:

Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել հունվարի 31-ին: Հրազենային վնասվածքով Հայրիկյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Չնայած առողջական վիճակին եւ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորություններին նման դեպքում, Հայրիկյանը թեեւ չէր դիմել Սահամանդարական դատարան նախագահական ընտրությունների օրը փոխելու պահանջով, այնուամենայնիվ, երեկ ուշ երեկոյան կրկին չէր բացառել ՍԴ դիմելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ իր վրա կրակողը հայկական դիմագծեր չուներ:

© Medialab.am