Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Armtimes.com

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է եւ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:

ՀԺ-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պատճառն այն է, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: