Արարատ Միրզոյանը վիրահատվել է

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վիրահատվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ընկերս, Արարատ ջան, քեզ ուժ եղբայրս։ Փառք Աստծո, որ կյանքիդ վտանգ չի սպառնում»,-գրել է պատգամավորը:

Նշենք, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։