Փաթեթավորումից մինչև արտահանում. ձեռներեցներին արտադրության բոլոր փուլերում կաջակցեն ռեսուրս-կենտրոնները. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաթեթավորումից մինչև արտահանում. ձեռներեցներին արտադրության բոլոր փուլերում կաջակցեն ռեսուրս-կենտրոնները։

Դրանք կձևավորվեն կառավարության և Համաշխարհային բանկի «Արտահանողի զարգացման դրամաշնորհային ծրագրով». բյուջեն 1.8 մլն դոլար է։

Սկզբունքը հետևյալն է՝ պետությունը դրամաշնորհը տալիս է հաղթող ընկերությանը, որը հզորանալով կկարողանա օգնության ձեռք մեկնել ոլորտի փոքր ու միջին արտադրողներին։

Ներդրումային 112 նախագծից ընտրվել է լավագույն 9-ը, հիմա ֆինանսավորման փուլն է։