Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 27-ին, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: