ՀՀ տարբեր հիվանդանոցներում այս պահին 361 տեղահանված բուժառու կա, որոնցից 221-ը՝ պայթյունից տուժած է. Ավանեսյան

Հայաստանի բուժհաստատություններում բուժում են ստանում բազմաթիվ արցախցիներ: Այս պահի դրությամբ նրանց թիվը 361 է:

«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը` ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ մյուս 26 անձինք առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել:

Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք:

Նախարարի խոսքով` շատ պացիենտների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

«Վերակենդանացման բաժանմունքներում գտնում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա»,- նշեց Ավանեսյանը:

Այս գիշեր երկու փոքրիկներ են վթարի հետևաքնով տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ: