Պաշտոնական Երևանը հաստատում է՝ այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան. «Ազատություն»

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան։

«Ազատության» հարցին ի պատասխան այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները չեն փոխվել։

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնետը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները», – ասել է Միրզոյանը։