21 ամենագնաց շտապօգնության մեքենաներն առաջիկայում կբաշխվեն մարզային ծառայություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաներն առաջիկայում կբաշխվեն Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում եւ ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար: