Տեղի կունենա «Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխությունը

Ազգային կինոակադեմիայից հայտնում են․

2022 թվականի ապրիլի 16–ին տեղի կունենա Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխությունը:

Կինոակադեմիան հայտարարում է մրցանակների համար հայտերի (ֆիլմերի) ընդունման սկիզբը:
Մրցանակները հանձնվում են հետևյալ անվանակարգերում.
🎬 խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար ՝

  1. Լավագույն ֆիլմ
  2. Լավագույն ռեժիսոր
  3. Լավագույն դերասան
  4. Լավագույն դերասանուհի
  5. Լավագույն օպերատոր
  6. Լավագույն սցենարիստ
  7. Լավագույն նկարիչ
  8. Լավագույն կոմպոզիտոր
  9. Լավագույն հնչյունային ռեժիսոր
    🎬 և այլ անվանակարգերում՝
  10. Լավագույն վավերագրական ֆիլմ
  11. Լավագույն անիմացիոն ֆիլմ
  12. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
    🎥 Մասնակցության հայտ կարող է ներկայացվել միայն 2019 -2021 թթ. արտադրված ֆիլմերի համար:
    Հայտերն ընդունվում են հունվարի 20-ից փետրվարի 25-ը (ներառյալ):
    📄 ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՏ – https://bit.ly/Anahit-2022
    ❗Լրացված հայտը, ֆիլմը և կցված նյութերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2022 թվականի Փետրվարի 25-ը: