ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Այսօր առաջին բանը, որ արեցի այցելեցի Սեւան քաղաք, որտեղ, ինչպես երեկ հայտնել եմ, սահմանափակումների ռեժիմը երկարացվել է եւս մեկ շաբաթով:
Քաղաքի մուտքի-ելքի մոտ ոստիկանների հետ դիտարկել եմ քաղաքացիների տեղաշարժը եւ ցավալի է, որ դեռ գտնվում են մարդիկ, ովքեր չեն գիտակցում համավարակի ռիսկայնությունը եւ իրենց անպատասխանատու պահվածքի հետեւանքները:
Սեւան քաղաքի բնակիչը ներկայանում էր որպես Լճաշեն համայնքի բնակիչ, որպեսզի թույլ տային քաղաքից դուրս գալ, բայց փաստաթղթերը ստուգելուց հետո՝ ելքն արգելվեց:
Հարգելի բնակիչներ եւս մեկ անգամ կո՛չ եմ անում խստորեն պահպանեք պարետատան ցուցումները։ Եղեք ողջամիտ եւ ձեր քայլերով մի վնասեք ձեր եւ ձեր հարազատների առողջությունը եւ անվտանգությունը»։