Ամերիկյան ընկերությունը ֆիլմ է նկարահանում 45-օրյա արցախյան պատերազմի մասին

«Ատելությունը մեր մեջ» փաստագրական ֆիլմն ընդլայնվում է և դառնում ֆրենչայզ, ինչը պայմանավորված է անարդարությանը վերջ տալու համար փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ

Դեկտեմբերի 15, 2020

Մարկ Բեռման

2017-ին Դեյվիդ ՄկՔենզին, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և Սերգեյ Սարկիսովը, որպես Հայոց ցեղասպանության մասին «Associated Television International»-ի «ժխտման ճարտարապետներ» փաստագրական ֆիլմի արտադրողներ, մուտք գործեցին մի վիճահարույց տարածք, որը դեռևս լիովին ճանաչված չէ: Los Angeles Times- ի կինոքննադատ Գարի Գոլդշտեյնն ասում է. «Ֆիլմը հայերի համակարգված ոչնչացումը խելացիորեն տեղադրում է նորագույն պատմության ցեղասպանությունների համատեքստում: Սակայն առավել դրամատիկ է հիշեցումն այն մասին, թե ինչպես է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն չկրելու փաստը Ադոլֆ Հիտլերին ստիպել հավատալ, որ ուրեմն աշխարհը աչք կփակի նաև իր «վերջնական լուծման» վրա:

Ավելի ուշ, 2019 թ.-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի շենքում, նրանք մեկնարկեցին կրթական և տեղեկատվական բնույթի «Impact Humanity» («Բարեփոխելով աշխարհը») կինոյի և հեռուստահաղորդումների ամենամյա փառատոնը (IHTFF), նպատակ ունենալով ցուցադրել գեղարվեստական և վավերագրական այնպիսի ֆիլմեր ու հեռուստասերիալներ, որոնք ուղղված են մարդասիրության դեմ ուղկանց գործողությունների կանխարգելմանն ամբողջ աշխարհում։ Փառատոնի առաջին այս միջոցառումը հանդիսանում էր «Ավրորա» ֆորումի մասերից մեկը (ֆորում, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները):

COVID-19 համաճարակի պատճառով «Impact Humanity 2021» կինոփառատոնը 2021 թվականի փետրվարին կանցկացվի առցանց, իսկ հաջորդ տարվա վերջին տեղի կունենա անմիջական բազմօրյա միջոցառում: Միջոցառմանը կհաջորդի «Associated

Television International»- ի հատուկ հեռուստատեսային թողարկումը՝ ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ:

Բացի այդ, 2019 թ.-ին թողարկվեց ու մրցանակներ ստացավ «Ատելությունը մեր մեջ» վավերագրական ֆիլմը, որի հեղինակներն են Դեյվիդ ՄկՔենզին (վերջինս իր ջանքերի համար արժանացավ «Էմմի»-ի «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անվանակարգում), ճանապարհորդային փորձագետ Լորա ՄկՔենզին, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և Սերգեյ Սարկիսովը։ Ֆիլմն անդրադառնում է հրեական (և այլ) հավատքների ներկայացուցիչների նկատմամբ ատելության հանցագործությունների ծագմանն ու մեր օրերում նկատվող ատելության նոր ալիքի բարձրացմանը։ «Los Angeles Times»- ի կինոքննադատ Մայքլ Ռեխթշաֆենը բնութագրեց այն որպես «հակասեմականության գլոբալ վերածննդի սպառնալիքի ներքո միանգամայն տեղին, բայց ոչ լիարժեք հետաքննություն»։ «Ատելությունը մեր մեջ» ֆիլմն առաջին ֆիլմն է՝ առաջիկա համանուն ֆրենչայզինգի հովանու տակ:

««Ատելությունը մեր մեջ» խորագրի ներքո մենք, հակասեմականության թեմայից զատ, նպատակ ունենք մի քանի հեռուստաֆիլմերի միջոցով անդրադառնալ նաև այլ կրոնների, ԼԳԲՏՔ / համասեռամոլների համայնքների, ռասայական անարդարության, ինչպես նաև ատելության այլ դրսևորումների հետ կապված հարցերին», – ասաց Դեյվիդ ՄկՔենզին, ով որպես պրոդյուսեր և հեռարձակող փորձում է իրազեկել մարդկանց ու իր նպաստը բերել փոփոխություններ ստեղծելու գործում։ «Հաջորդ թեման, որին անդրադառնալու ենք, և որը հիմա նկարահանման փուլում է, դա ռասայական անարդարությունն է՝ «Սևականների կյանքերը նշանակություն ունեն» (Black Lives Matter) շարժման, ինչպես նաև ոստիկանության հետ աշխարհում առկա խնդիրների ներքո: Այնուհետ մենք լրջորեն կանդրադառնանք այնպիսի հարցերի, ինչպիսիք են օրինակ «Ինչու ենք մենք ատում Ռուսաստանը» և «Ինչու ենք ատում Չինաստանը»: Կփորձենք մեկ անգամ ևս բացահայտել այդ ատելության հիմքերը»:

«Ատելությունը մեր մեջ. Ռասայական անարդարություն» -ը կմեկնարկի 2021-ի առաջին եռամսյակում:

Մենք հույս ունենք, որ հեռարձակողները, մասնավորապես հոսքային ծառայությունները, բավականաչափ համարձակ կգտնվեն «Ատելությունը մեր մեջ» շարքի թողարկումների հեռարձակումն ապահովելու համար», – նշել է ՄկՔենզին: «Այժմ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց շրջանում լուծել ռասայական անարդարության խնդիրը։ Հոսքային ծառայությունները պարտավոր են ցուցադրել դրանք (ֆիլմերը), քանի որ

նրանք հասարակության առջև պատասխանատվություն ունեն: Մենք չենք կարող փոփոխություն պահանջել մարդկանցից, եթե չենք իրազեկել նրանց: Եվ մենք պետք է ուսումնասիրենք այդ ատելության հիմքերը ու փորձենք հասկանալ, թե ինչու է այն այդքան ծայրահեղ»:

«Հուսով եմ, որ ժամանակակից սթրիմերները՝ «HBO Max»- ն ու «Peacock»- ը, ինչպես նաև ուրիշները, ճիշտ կկողմնորոշվեն», – ավելացրեց նա: «Նրանք պետք է տեսնեն, թե անցյալ տարի «Impact Humanity» կինոփառատոնի ժամանակ որ ֆիլմերն են հավանության արժանացել: Այդ ֆիլմերից յուրաքանչյուրը պետք է ցուցադրվի հոսքային ծառայությունների միջոցով: Որոշ ֆիլմեր հնարավոր չէ ցուցադրել հեռուստատեսությամբ՝ բռնության տեսարանների արգելքի պատճառով, ու այստեղ է, որ հոսքային ծառայությունները կարող են մեծապես օգտակար լինել»:

Իրական պատմություններ իրական մարդկանց մասին, որոնք տեղի են ունենում այսօր

«Ատելությունը մեր մեջ» ֆրենչայզի յուրաքանչյուր ֆիլմում ներկայանալու են Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և Լորա ՄկՔենզին՝ աշխարհի այն վայրերում, որտեղ կան ատելության դրսևորումներ, և փորձելու են ուսումնասիրել այդ անհիմն թշնամանքը: «Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչն է ծնում ատելություն, լինի դա անցյալում, թե՛ ներկայում, և ուզում ենք գտնել ատելության կասեցման միջոցը», – ասաց ՄկՔենզին: «Որպես պրոդյուսեր և հեղինակ, ես պարտավոր եմ պատմել նման իրողությունների մասին»:

Մայք Թանկելը, «Շարունակելի» շուկայավարման և զարգացման ընկերության գործընկեր / լավատեսը, վստահ է, որ «Ատելությունը մեր մեջ» ֆիլմաշարի առաջին իսկ ֆիլմի ցուցադրումը որոշակի փոփոխություններ կառաջացնի։

««Ատելությունը մեր մեջ» ֆրենչայզը պետք է ոչ միայն ցուցադրի աշխարհում գոյություն ունեցող սարսափելի միջադեպերը, այլև խորությամբ ուսումնասիրի ատելություն սերմանող գաղափարախոսությունները, ապացուցի, որ դրանք անհիմն են ու անհեթեթ, միևնույն ժամանակ պետք է օգնի, որ իրարից բաժանված մարդիկ միավորվեն», – ասաց նա: «Այդ ամենը մենք տեսանք հակասեմականության մասին պատմող ֆիլմում: Քանի որ մարդիկ այսօր անսահման քանակությամբ տեղեկատվություն են սպառում առավելապես շոուներ դիտելով, քան գրադարաններ հաճախելով, մենք պարտավոր ենք իրազեկել հանրությանը այս աշխարհում տեղի ունեցող սարսափելի իրողությունների մասին ՝ միևնույն ժամանակ պետք է հույս տանք նրանց՝ ցուցադրելով նաև աշխարհի գեղեցկությունը»:

«Եթե կա մի բան, որի մեջ կարող ենք վստահ լինել, ապա դա այն է, որ բոլորս էլ ատել գիտենք», – ավելացրեց Թանկելը: «Թեև սա կարող է լավ լինել լսարան գրավելու տեսանկյունից, ես կնախընտր էի տեսնել, թե ինչպես են միավորվում մեր սրտերն ու մտքերը»:

Associated Television International– ի առաջիկա թողարկումները

«Առաջին գծի հերոսները»՝ «Associated Television International»- ի մեկ ժամ տևողությամբ հատուկ թողարկումը, որը վարում է Դին Քեյնը, ստեղծվել է առաջնագծի այն հերոսների պատվին, որոնց ջանքերի շնորհիվ փոփոխություններ են տեղի ունեցել կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի թեժ պահերին: Այն հեռարձակվելու է «The CW»- ով՝ չորեքշաբթի օրը, դեկտեմբերի 30-ին (երեկոյան 20:00): Այն կներկայացնի բժիշկների ու բուժքույրերի, ինչպես նաև այլ նվիրյալների, ովքեր հույս են ներշնչել իրենց համայնքների անդամներին, ապահովել են նրանց սննդով ու անհրաժեշտ պարագաներով:

«Պարզ է, որ COVID- ի թեման այնքնան էլ բնորոշ չէ «The CW»- ին, և, հավանաբար, հեռուստադիտողները չէին սպասի նման բնույթի հեռարձակում տեսնել այդ ստրիմով», – ասաց ՄկՔենզին: «Այնուամենայնիվ նրանք տրամադրեցին մեզ այդ հարթակը, քանի որ հասկանում են թեմայի կարևորությունը։ Ցանկացած հեռարձակող՝ թե՛ գծային, թե՛ թվային հարթակներում, պետք է հենց այդպիսի դիրքորոշում ցուցաբերի»։

Հոդվածի բնօրինակին ծանոթացեք այստեղ։