Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։

Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»:

Մինչ երեկ ադրբեջանական աղբույրները պնդում էին, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, Երևանը պատրաստ է այդ ձևաչափով հանդիպումներին: