Տարածվում են գրառումներ՝ ջրածնի պերօքսիդի խմելու ներարկման վերաբերյալ խորհուրդներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի «վնասը չեզոքացնելու» համար․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Սոցցանցերի հայկական հատվածում այսօր ակտիվորեն տարածվում են գրառումներ՝ ջրածնի պերօքսիդի խմելու կամ ներերակային ներարկման վերաբերյալ խորհուրդներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի «վնասը չեզոքացնելու» համար. թեմային անդրադարձել է ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը:

«Նույն հաջողությամբ ինչ-որ մեկը կարող է առաջարկել ներերակային ներարկել աղաթթու։ Բնականաբար, չենք փորձելու դա՝ տեսնելու, թե ինչ կլինի։ Չի կարելի է ինչ պատահի ներերարակային ներարկել։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ հետեւանքների: Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա»,-ասել է բժիշկը»։